Անգլիայի Պրեմիեր-լիգայի 35-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» ընդունել է «Բրայթոնին»։ Հանդիպումը կայացել է Վուլվերհեմփթոնի «Մոլինե» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Եզրափակիչ սուլիչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը կարմիր քարտ է ցույց տվել «Բրայթոնի» հարձակվող Նիլ Մոպեին, որը եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո հարձակվել է մրցավարի վրա ու արտահայտել իր դժգոհությունը։ Ո՛չ «Բրայթոնի» մարզիչները և ո՛չ ֆուտբոլիստները չեն կարողացել 24-ամյա ֆրանսիացի խաղացողին հեռացնել մրցավարից։
Այս խաղում սա հյուրերի երկրորդ կարմիր քարտն էր․ 53-րդ րոպեին էլ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր «Բրայթոնի» ավագ Լյուիս Դանկը։
«Վուլվերհեմփթոնը» 45 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Բրայթոնը» 37 միավորով գտնվում է 15-րդ տեղում։