«Տրուա» ֆուտբոլային ակումբը դարձավ Լիգա 2-ի հաղթող և նվաճեց Ֆրանսիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի՝ Լիգա 1-ի ուղեգիր:
Շաբաթ օրը, Լիգա 2-ի նախավերջին տուրում, «Տրուան» սեփական հարկի տակ 2: 0 հաշվով հաղթեց «Դյունկերկին» և ժամանակից շուտ դարձավ երկրորդ դիվիզիոնի հաղթող:
«Տրուան» Լիգա 1-ը լքել էր 2017/18 մրցաշրջանում: