Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում 4:1 հաշվով առավելության հասավ «Սպեցիայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օշիմենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Զիելինսկին ու Լոզանոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» 70 միավորով բարձրացավ 2-րդ տեղ ու հիմա մեկ միավորով առաջ է «Ատալանտայից», «Յուվենտուսից» ու «Միլանից», սակայն այս թիմերն այս տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել: