Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի բացման խաղում «Լեսթերն» ընդունեց «Նյուքասլին»:
Առաջին խաղակեսում հյուրերը 2 գնդակ խփեցին. աչքի ընկան Ուիլլոքն ու Դյումետը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Ոիլսոնը 2 գնդակ խփեց ու հանեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Խաղի վերջնամասում «աղվեսները» 2 գնդակ խփեցին՝ Իհեանաչոյի ու Օլբրայթոնի ջանքերով:
«Նյուքասլը» հաղթեց 4-2 հաշվով ու այս պահին 39 միավորով 13-րդ տեղում է: «Լեսթերը» 63 միավորով երրորդն է: