Հայտնի է դարձել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստը։
Հաղթող է ճանաչվել ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ուրուգվայցին երկու գոլ էր խփել «Ռոմային»։
Եվրոպա լիգայի եզրափակչում կխաղան ՄՅՈՒ-ն ու «Վիլյառեալը»։