«Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին հայտնում է MilanLive-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործներն» արդեն առաջարկ են արել 27-ամյա ֆուտբոլիստին և շարունակում են բանակցություններ վարել նրա գործակալի հետ։ Բացի «Արսենալից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Գալաթասարայը»։
Չալհանօղլուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, և ֆուտբոլիստը որոշել է հեռանալ իտալական թիմից։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Չալհանօղլուն մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Չալհանօղլուն 2017 թվականից է հանդես գալիս «Միլանում»։ Ավելի վաղ նա պաշտպանել է «Բայերի», «Համբուրգի» և «Կարլսրուեի» գույները։