VBET ՀՊԼ 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Առաջին կեսն անցել է գրեթե հավասար պայքարում, փոխնիփոխ գրոհներով, սակայն դարպասի գրավում չի արձանագրվել:Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը մնացին 10 հոգով: 49-րդ րոպեին Դավիթ Տերտերյանը խախտելով կանոնները դաշտի կենտրոնում՝ ստացավ 2-րդ դեղինն ու հեռացվեց խաղադաշտից: Խաղավերջում հյուրերը տիրեցին նախաձեռնությանը: 88-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստները կարող էին վճռել խաղի ելքը, սակայն Աբակումովը փրկեց իր թիմին:
Այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը», որն ունի 36 միավոր: «Նոան» 35 միավորով 2-րդ տեղում է: «Արարատ-Արմենիան» 4-րն է 4 միավորով: Նշենք, որ «Նոան» մյուս առաջատարների համեմատ մեկ խաղ ավելի է անցկացրել: