«Բարսելոնան» դիտարկում է «Ռեննի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգայի թեկնածությունը՝ որպես թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին փոխարինող։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, բացի 18-ամյա Կամավինգայից, կատալոնական ակումբը դիտարկում է նաև 23-ամյա Լոկատելիի («Սասուոլո») և 24-ամյա Միկել Մերինոյի թեկնածությունը «Ռեալ Սոսիեդադից»։
Կամավինգայի պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց, ու դեռևս նա հետաձգում է դրա երկարաձգումը։ Նրա ելույթներին հետևում է նաև Մադրիդի «Ռեալը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է ֆրանսիացի ֆուտբոլիստի տաղանդով։