«Ատլետիկոն» ցանկացել է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսին։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Ընդ որում, նշվում է, որ խաղացողը մերժել է մադրիդցիներին՝ ասելով, որ չի ուզում հանդես գալ «սերուցքայինների» սկզբունքային մրցակիցներից մեկի կազմում։
Վասկեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» բարելավված պայմաններով պայմանագիր է առաջարկել Վասկեսին։