Մադրիդի «Ռեալը» հույս ունի բարելավված պայմաններով երկարաձգել Լուկաս Վասկեսի հետ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբի ղեկավարությունը խաղացողին պայմանագրի նոր առաջարկ է արել, որը էապես բարելավված է մրցաշրջանի ավարտին արված առաջարկի համեմատ։
Լուկասի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։
Ավելի վաղ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս էր եկել մինչև մրցաշրջանի ավարտ։