Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստվում է գնել հարձակվող Մոյզե Քինի տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ հարձակվողը վարձավճարով խաղում է ֆրանսիական ակումբում, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էվերթոնին»:
Փարիզցիները պատրաստ են Քինին առաջարկել հնգամյա պայմանագիր: Տրանսֆերի մոտավոր գումարը կկազմի 45-50 միլիոն եվրո:
Օրերս իտալացի հարձակվողին նկատել են Փարիզի հյուսիսային ծայրամասում գտնվող Պորտ դե լա Շապել շրջանում, որտեղ ֆուտբոլիստը սնունդ էր բաժանում անօթևան միգրանտներին: Մանրամասներն՝ այստեղ։