«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին դիմել է «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանին։
Երեկ՝ մայիսի 2-ին, միլանյան թիմը 11 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն՝ ընդհատելով «Յուվենտուսի» հեգեմոնիան, որը վերջին 9 մրցաշրջաններում անընդմեջ նվաճում էր Ա Սերիայի չեմպիոնությունը։
«Հիանալի աշխատանք էր, Սթիվեն։ Ուրախ եմ քեզ համար ու հպարտ եմ, որ ես քո մրցակիցն եմ դաշտում, ու քո ընկերը՝ դրա սահմաններից դուրս։ Մենք կվերադառնանք ․․․»,- գրել է Անյելին Թվիթերի իր էջում։
«Ինտերը» ժամանակից շուտ նվաճել է Ա Սերիայի չեմպիոնությունն այն բանից հետո, երբ «Ատալանտան» չկարողացավ հաղթել «Սասուոլոյին» (1-1)։ Անտոնիո Կոնտեի սաները, 34 խաղից հետո վաստակելով 82 միավոր, գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներին՝ «Ատալանտային», «Յուվենտուսին» և «Միլանին» գերազանցելով 13 միավորով։ Մնացած տուրերում «Ինտերը» պետք է մրցի «Սամպդորիայի», «Ինտերի», «Ռոմայի», «Յուվենտուսի» և «Ուդինեզեի» հետ։