Ֆրանսիական Լիգա 1-ի 35-րդ տուրում «Մոնակոն» պարտվել է «Լիոնին»։ Հանդիպումը կայացել է «Լուի II» մարզադաշտում և ավարտվել է 2-3 հաշվով։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո երկու ֆուտբոլիստները զանգվածային ծեծկռտուք են սարքել, ինչի պատճառները դեռևս հայտնի չեն։ Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ծեծկռտուքի արդյունքում 4 ֆուտբոլիստ կարմիր քարտ է ստացել՝ Ժեբելն ու Պելեգրին «Մոնակոյից», Դե Շիլյոն և Մարսելոն «Լիոնից»։ Խաղի ընթացքում «Լիոնի» ևս մեկ խաղացող էր հեռացվել՝ Կակերեն։
«Մոնակոն», 35 խաղից հետո 71 միավոր է վաստակել ու Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լիոնը» 70 միավորով գտնվում է 4-րդ տեղում է։ Լիգա 1-ի առաջատարը «Լիլլն» է 76 միավորով։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ն (75)։