«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները լքել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը։
Բրիտանացի լրագրող Մայք Պարոտը հայտնում է, որ ոստիկանությունն ու ստյուարդները կարողացել են երկրպագուներին դուրս բերել մարզադաշտի տարածքից։ Հետաքրքրական է, որ ոչ մի ձերբակալություն տեղի չի ունեցել։
Ավելի վաղ, հազարավոր երկրպագուներ հավաքվել են մարզադաշտի մոտակայքում Գլեյզերների ընտանիքի դեմ բողոքելով։
ՄՅՈՒ-ի երկրպագուներն արդեն երկրորդ շաբաթն է՝ իրենց դժգոհությունն են հայտնում Գլեյզերների ընտանիքին այն բանից հետո, երբ նրանք որոշեցին դառնալ եվրոպական Սուպերլիգայի մասնակից։
ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ ՄՅՈՒ-«Լիվերպուլ» խաղը պետք է սկսվի 19։30-ին։