ԱՊԼ 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
57-րդ րոպեին Մենդիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Սերխիո Ագուերոն, իսկ երկու րոպե անց Ֆեռան Տոռեսը կրկնապատկեց հաշիվը։
Հիմա «Մանչեսթեր Սիթիի» և երկրորդ տեղով ընթացող ՄՅՈՒ-ի միջև հեռավորությունը 13 միավոր է։ Եթե վաղը ՄՅՈՒ-ն պարտվի «Լիվերպուլին», ապա Գվարդիոլայի սաները մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ կդառնան չեմպիոն։
«Մանչեսթեր Սիթին» 80 միավորով է գլխավորում ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։