«Բարսելոնան» ՊՍԺ-ին առաջարկ է արել թիմի հարձակվող Նեյմարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է RAC1-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կատալոնացիների համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթություն է լինելու։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բրազիլացին ինքը դիտարկում է վերադառնալու տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, սակայն, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման հարցը գրեթե լուծված է։
Նեյմարը ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին 222 մլն եվրո հրաժարագնի դիմաց։