«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ուորգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է մանկունիանցիների հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես գրում է ESPN-ն՝ հղում անելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրին, 34-ամյա ուրուգվայցին հակված է ՄՅՈՒ-ում մնալուն՝ չնայած «Բոկա Խունիորսի» կողմից հետաքրքրությանը։ Դեռ գարնան սկզբում Կավանին գրեթե համաձայնության էր եկել արգենտինական ակումբի հետ, բայց վերջին խաղերում նրա հաջող ելույթները փոխել են իրավիճակը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կավանին ու նրա գործակալները տրամադրված են մինչև մրցաշրջանի ավարտ ՄՅՈՒ-ի հետ բանակցություններ վարելուն։ Նշվում է, որ ուրուգվայցին առաջվա պես բարկացած է ինստագրամյան գրառման պատճառով FA-ի կողմից 3-խաղյա որակազրկումից։
Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը կարծում է՝ Եվրոպայում մնալով՝ ինքը լավագույնս կկարողանա պատրաստվել Եվրոյին։
Կավանին ՄՅՈՒ էր տեղափոխվել 2020-ի հոկտեմբերին ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։