«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսն այս ամառ կվերադառնա «Ռեալ»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում։
Ֆուտբոլիստն արդեն երկրորդ մրցաշրջանն է «Արսենալում» հանդես է գալիս վարձակալության հիմունքներով։ Ինչ վերաբերում է խաղացողի ապագային, ապա այն դեռ որոշված չէ։ Գուցե, եկող տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդցիները վաճառեն Սեբալյոսին։