Ապրիլի 30-ից մայիսի 2-ը 8-րդ անգամ տեղի կունենա Զինաիդա Սիմոնյանի անվան՝ հրաձգության ամենամյա հուշամրցաշարը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կստանան դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։
Մրցմանը մասնակցում են հետևյալ կազմակերպությունների սաները․
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
Հրաձգության հանրապետական մարզադպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Գյումրու քաղաքապետարան
Մրցաշարը համարվում է Հայաստանի ուժեղագույն մրցումներից մեկը, որին մասնակցում են միայն ուժեղագույն մարզիկները։