Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական Թվիթեր իր էջում լուսանկար է հրապարակել ամերիկացի Սերենա Ուիլյամսի հետ.
«Ես ու մայրս, lol»,- գրել է Օսական:
me and my mom lol. pic.twitter.com/HvCoPpgShm
— NaomiOsaka大坂なおみ (@naomiosaka) 15 января 2020 г.
Այսօր՝ հունվարի 15-ին, Մելբուրնում կայացել է թենիսի Rally for Relief բարեգործական երեկոն, որի գլխավոր նպատակն Ավստրալիայի անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար միջոցներ հավաքագրելն էր: Կորտ են դուրս եկել Սերենա Ուիլյամսի և դանիացի Կարոլինա Վոզնյացկու թիմերը:
Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթողի թիմից խաղացել են իսպանացի Ռաֆայել Նադալը, սերբ Նովակ Ջոկովիչը, ավստրիացի Դոմինիկ Թիմը, չեխ Պետրա Կվիտովան: Նրանց մրցակիցներն են եղել գերմանացի Ալեքսանդրա Զվերևը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ամերիկացի Կորի Գաուֆն ու Օսական:
Ուիլյամսի թիմն արդյունքում ավելի ուժեղ է գտնվել: