Յուլիան Նագելսմանի հեռանալուց հետո ավստրիական «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը կգլխավորի «ՌԲ Լայպցիգը»: Այս մասին հաղորդում է Bild- ը:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Մինցլաֆի հետ բանակցություններից հետո Մարշը համաձայնել է գլխավորել գերմանական թիմը:
Ավելի վաղ Մյունխենի «Բավարիան» հայտարարել էր Յուլիան Նագելսմանին Մյունխենի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակելու մասին: Նագելսմանի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ ուժի մեջ կմնա մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը: