Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղում: Ապրիլի 27-ին Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Երեկ ֆրանսիացի հարձակվողը դարձավ 33 տարեկան 129 օրական: Բենզեման Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մադրիդյան ակումբի կազմում երբևէ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին (32 տարեկան 86 օրական):
Հիշեցնենք, որ Բենզեման նաև հասավ Ռաուլին և նրա հետ կիսում է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 4-րդ տեղը:
Մադրիդի «Ռեալ» — «Չելսի» պատասխան խաղը կկայանա Լոնդոնում մայիսի 5-ին: