«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:
Թուրինյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել ֆուտբոլիստ: Կողմերի պայմանագրի ժամկետը ավարտվում է հունիսին:
Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը առաջնության 34 հանդիպումներում դարձել է 18 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Բարսելոնան նույնպես ցանկանում էր ձեռք բերել Դեպային: