Մադրիդի «Ռեալի» 20-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է մադրիդյան թիմում իր ապագայի մասին մտքերով:
Մադրիդի «Ռեալը» աշխարհի լավագույն թիմն է, և ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Բոլորն ինձ սիրում են և անում են ամեն ինչ ինձ օգնելու համար: Ես ամեն օր սովորում եմ Զիդանից, նա հիանալի մարզիչ է: Նա ինձ հսկայական վստահություն է հաղորդում, և ես շատ նոր բաներ եմ սովորում ֆուտբոլային խաղադաշտում: Անկանում եմ շարունակել խաղալ «Ռեալի» կազմում, տիտղոսներ նվաճել, գոլեր խփել ու երկրպագուներին ուրախություն պատճառել: Ես ուզում եմ իմ անունը գրել «Ռեալի» պատմության մեջ»,-նշել է Վինիսիուսը:
20-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմում է հանդես գալիս 2018 թվականից: