«Բարսելոնան» ցանկանում է թիմ վերադարձնել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի աջ պաշտպան Էմերսոնին:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է «Բարսելոնային»: Կատալոնյան ակումբը ցանկանում է ամբողջությամբ ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Լա լիգայի 33-րդ տուրից հետո «Բարսելոնան» 71 միավորով 3-րդն է և 2 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»: Վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել: