Vbet ՀՊԼ-ի 21-րդ տուրում «Ալաշկերտը» արտագնա խաղում պարտվեց «Նոային»։
«Ալաշկերտի» մամուլի ծառայություն հրապարակել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետխաղային մեկնաբանությունը:
Նշենք, որ խաղի ընթացքում հանդիպման գլխավոր մրցավարը չի հաշվել ալաշկերտցիների խփած մաքուր գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:
«Առաջին կեսում դիրքային սխալ թույլ տվեցինք ու գոլ բաց թողեցինք: Առաջին խաղակեսում հավասար ֆուտբոլ էր ընթանում, երկրորդ կեսում ունեինք մեծ առավելություն: Անհասկանալի պահեր կային խաղի ընթացքում: Կարող եմ ասել, որ մենք մաքուր գոլ խփեցինք և դա չհաշվեցին, որը բնական է ազդեց խաղի ելքի վրա: Բացի այդ չեմ կարծում, որ այսպիսի խաղերում կարելի է այդքան դեղին քարտեր տալ: Դա ինձ համար անհասկանալի է: Երբեք չեմ քննարկել մրցավարների գործողությունները, բայց գալիս է պահ, որ չի կարելի լռել»,-ասել է Խաշմանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: