Vbet ՀՊԼ-ի 21-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Տանտերերը հաղթանակն գոլը խփեցին 22-րդ րոպեին։ Աչքի ընկավ Պավել Կիրենկոն։ Երկրորդ խաղակեսն անցավ հյուրերի առավելությամբ։ Մեկ անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ դրվագներից մեկում էլ ալաշկերտիցիները գրավեցին դարպասը, սակայն հանդիպման մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Ընդհանուր առմամբ խաղն անցավ գերլարված պայքարում։ Հատկանշական է, որ գլխավոր մրցավարը ցւոյց տվեց 10 դեղին քարտ, իսկ խաղավերջում կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։
Այսպիսով, «Նոան» հաղթեց ու 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Երևանի «Արարատը»։ «Ալաշկերտը» 33 միավորով 3-րդն է, սակայն վերջիններս «Նոայի» համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել։