Պաշտպան Էրիկ Բային նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Իվուարցու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«Ես երջանիկ եմ։ Կարիք չունեի մտածելու իմ այս որոշման մասին, քանի որ սիրում եմ այս ակումբն ու սիրում եմ խաղալ ՄՅՈՒ-ի կազմում։ Ես երջանիկ եմ, իմ ընտանիքը՝ ևս, ամեն ինչ լավ է։
Վնասվածքս ապաքինվել է, ես լավ մարզավիճակում եմ և ինձ լավ եմ զգում։ Նոր պայմանագիրը նոր մարտահրավեր է ու ես պատրաստ եմ դրան»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Բային 8 հանդիպման է մասնակցել։