«Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին որոշում է կայացրել ստանձնել Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է “Шах и Шах” Telegram ալիքը:
«Դե Ձերբին համաձայնել է գլխավորել «Շախտյորը»: Կողմերը հստակեցրել են պայմանագրի բոլոր մանրամասները», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մոսկվայի «Սպարտակը»:
41-ամյա Դե Ձերբին մարզում է «Սասուոլոն» 2018 թվականից: «Շախտյորում» Դե Ձերբին կփոխարինի պորտուգալացի Լուիս Կաստրոյին, որը պաշտոնանկ կարվի: