Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Աթլետիկին» ու պարտություն կրեց 1-2 հաշվով։
Արդեն 8-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ալեխանդրո Բերենգերը, ինչին մադրիդցիները կարողացան պատասխանել միայն 77-րդ րոպեին՝ Սավիչի խփած գոլով։ Բայց հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մարտինեսը գոլի հեղինակ դարձավ՝ հաղթանակ բերելով Բիլբաոյի թիմին։
Այսպիսով, «Ատլետիկոն» 73 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկը» 41 միավորով 10-րդ տեղում է։ Մադրիդի «Ռեալը» 71 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Բարսելոնան» նույնքան միավորով՝ 3-րդ և մեկ խաղ պակաս է անցկացրել։