«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ խաղը՝ չեմպիոնությանը մոտենալու համատեքստում։ Այդ խաղում իր թիմը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
«Գնդակն ավելի ծանր էր դարձել, շատ խաղացողներ երբեք նման իրավիճակում չէին հայտնվել, ու կասկած չկա, որ այս ամենը ազդում է նրանց վիճակի վրա։
Մյուս ակումբները միավորներ էին կորցնում, իսկ մենք կայուն էինք։ Երբեմն մենք ավելի մեծ խնդիրներ էինք ունենում, քան սովորաբար, բայց մենք ոտքներս չենք վերցնելու գազի ոտնակից։ Սկուդետոն մերն է 95%-ով։ Մենք դեռևս չենք հաղթել, բայց սա կարևոր հաղթանակ էր այնպիսի թիմի դեմ, որը կարող է տհաճություններ պատճառել ու ֆիզիկապես լավ է պատրաստված։ «Վերոնան» կորցնելու ոչինչ չուներ»,- ասել է Կոնտեն։