«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին ասել է, որ Անդրեա Պիռլոն կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե թիմը դուրս գա Չեմպիոնների լիգա։
-Չեմպիոնների լիգա դուրս չգալը մենք նույնիսկ չենք դիտարկում։
-Եթե «Յուվենտուսը» հայտնվի Չեմպիոնների լիգայում, Պիռլոն վստահաբար կմնա՞ գլխավոր մարզչի պաշտոնում։
-Այո, իհարկե,- ասել է Պարատիչին։
Այս պահին «Յուվենտուսը» լավագույն քառյակում է, ինչը իրավունք է տալիս մյուս մրցաշրջանում մասնակցել ՉԼ-ին։