«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ԱՊԼ-ի 33-րդ տուրի` «Լիդս Յունայթեդի» հետ խաղից առաջ ինքնաթիռ են օգտագործել «Էլանդ Ռոուդ» մարզադաշտի երկնքում։
Sky Sports-ը հայտնում է, որ ինքնաթիռից պաստառ է կախված եղել հետևյալ գրությամբ «2 մլրդը գողացվել է #Գլեյզերներհեռացեք»։
Այս շաբաթ ՄՅՈՒ-ի երկրպագուներն արդեն երրորդ անգամ են հրապարակավ իրենց դժգոհությունը հայտնել ակումբի ղեկավարությունից։ Հինգշաբի` ապրիլի 22-ին, երկրպագուների ոչ մեծ խումբ ներխուժել էին ակումբի մարզումային «Կարինգթոն» կենտրոն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն Գլեյզերների ընտանիքին այն բանից հետո, երբ նրանք որոշեցին դառնալ եվրոպական Սուպերլիգայի մասնակից, իսկ ապրիլի 24-ին հարյուրավոր երկրպագուներ բողոքի ակցիա իրականացրին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի դիմաց։