Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեականների պայքարում 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիիկ Մկրտչյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս ըմբիշ Արտյոմ Կատցարի նկատմամբ ու դարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր։
Մկրտչյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից ու համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել Էկրեմ Օզթուրքին: Թուրքիայի ներկայացուցիչը հասել է եզրափակիչ ու պարտություն կրել։