«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատրաստ չէր այդ մակարդակում աշխատելուն:
Լեմպարդը գլխավորեց ակումբը 2019 թ-ին՝ տեղափոխվելով «Դերբի Քաունթիից»: Այդ մրցաշրջանում թիմը հանգրվանեց լավագույն քառյակում: Թիմը հասավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: 2020 թ-ի ամռանը թիմը 220 մլն եվրո ծախսեց տրանսֆերների վրա, սակայն «Չելսին» շատ վատ հանդես եկավ ու 2021 թ-ին Լեմպարդը հեռացվեց:
«Ես շատ անկեղծ կլինեմ Լեմպարդի մասին խոսելիս: Ես կարծում եմ, որ նա մի քանի քայլ բաց է թողել՝ նման մակարդակում հանդես գալու համար:
Նա եկավ մի ակումբ, որտեղից հեռացել էր որպես լեգենդ ՝ չունենալով մարզչական փորձ նման թիմերում աշխատելու: Նա մի քանի քայլ առաջ արեց»,-ասել է Ժորժինյոն: