«Բարսելոնայի» մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է պաշտպան Օսկար Մինգեսայի հետ իր վիճաբանությունը:
Հիշեցնենք, որ մարզիչը դժգոհ էր խաղադաշտում 21-ամյա իսպանացու գործողություններից և փոխարինել էր նրան: Ֆուտբոլիստը մետոցել էր մարզչին ՝ սեղմելու նրա ձեռքը, բայց նա կտրուկ հրաժարվել էր դա անել:
«Մինգեսան վնասվածք էր ստացել, և նա երկար ժամանակ չէր կարողանում բացատրել՝ պատրաստ է խաղադաշտում մնալ, թե՞ իրեն փոխարինող է պետք: Երբ Դեստն արդեն պատրաստվում էր դուրս գալուն, Օսկարը ասաց, որ պատրաստ է խաղալ: Նա պետք է կարողանա որոշումներն ավելի արագ կայացնի: Սա վերաբերում է նրան և բժիշկներին։
Միգուցե չափազանցնում եմ: Մինգեսան լավ մրցաշրջան է անցկացնում: Բայց կարծում եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ եթե նրանք խաղում են «Բարսայում», միշտ պետք է ակտիվ մասնակցեն հանդիպմանը: Արդյունքում ես փոխարինեցի նրան ոչ թե զայրացած լինելու պատճառով, այլ այն պատճառով, որ ուզում էի Ումտիտիին թույլ տալ խաղալ. նա արժանի էր դրան», — Կումանին է մեջբերում Marca-ն: