Կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն խոստովանել է, որ երազում է խաղալ «Միլանի» կազմում Չեմպիոնների լիգայում:
«Իմ երազանքն է Չեմպիոնների լիգայում խաղալ «Միլանի» կազմում: Մանկության տարիներին ես այս ակումբի երկրպագու էի:
Ես նախկինում խաղում էի PlayStation «Միլանով», խենթանում էի Շեվչենկոյի համար: Երբ ես փոքր էի, «Միլանը» տիտղոսներ էր նվաճում: Հիմա, կրկին մեծ դառնալու համար, մենք պետք է ունենանք հաղթող մտածողություն»,-Կեսյեի խոսքերն է փոխանցում calciomercato.com-ը:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: