«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակումբային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է «ռոսոներիների» հետ պայմանագրի երկարաձգումը:
«Ես շատ ուրախ եմ. Ես սպասում էի այս օրվան, և այժմ ես ունեմ մեկ տարի, որը շատ կարևոր է ինձ համար: Միշտ ասել եմ, որ «Միլանում» խաղալը նման է տանը լինելուն: Ինձ դուր են գալիս բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են այստեղ, իմ գործընկերները, մարզիչները, երկրպագուները, որոնց սպասում եմ կրկին տեսնել տրիբունաներում:
Այստեղ ես ինձ իսկապես զգում եմ ինչպես տանը: Եթե ես կարողանամ այստեղ մնալ ցմահ, ուրախությամբ կմնամ:
Պիոլիի հետ աշխատանքը շատ հեշտ է, նա ճիշտ մտածելակերպ ունի: Նա ունի այն էներգիան, որն ամեն օր փոխակերպում է թիմը, ուզում է մեզանից ստանալ հնարավորինս լավ արդյունք»,-ասել է Իբրան: