«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ վերսկսել է մարզումները։
«Անչափ երջանիկ եմ վերադառնալուս համար»,- գրել է նա ու մարզումից լուսանկար է հրապարակել։ Ներկայումս 35-ամյա իսպանացին մարզվում է անհատական ծրագրով։ Հիշեցնենք, որ Ռամոսը վնասվածքի պատճառով բաց էր թողել մարզումներն ու խաղերը, ապա վարակվել էր կորոնավիրուսով։
Վերջին անգամ Ռամոսը «Ռեալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել մարտի 16-ին։
So happy to be back! 😍#HalaMadrid pic.twitter.com/tzbDu2uvJY
— Sergio Ramos (@SergioRamos) April 22, 2021