Իտալական «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պայմանավորվել են պայմանագրի երկարաձգման շուրջ: Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թ.: 39-ամյա հարձակվողը տարեկան կստանա 7 մլն եվրո:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կողմերը նոր համաձայնագրի մասին կհայտարարեն առաջիկա ժամերի ընթացքում: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Իբրան դարձել է 15 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: