Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ Եվրոպայի Սուպերլիգայի մեկնարկից ստացվող եկամտի պակասը այս ամռանը անհավանական է դարձնում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերները:
«Առանց Սուպերլիգայի անհնար է գնել Մբապեին և Հոլանդին: Դա վերաբերվում է ոչ միայն «Ռեալին», այլ նաև ցանկացած այլ ակումբի», — ասել է Պերեսը El Larguero-ին տված հարցազրույցում:
Նախատեսվում էր, որ Սուպերլիգայի բոլոր 12 մասնակիցները մեծ գումարներ կստանային մրցաշարում մասնակցելու համար` 100-ից 400 միլիոն եվրո:
22-ամյա Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո, իսկ 20-ամյա Հոլանդինը` 110 միլիոն եվրո: