Լուչանո Սպալետին կզբաղեցնի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնը ՝ փոխարինելով Ջենարո Գատուզոյին: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի՝ վերջին երկու ամիսների ընթացքում 62-ամյա Սպալետին ակտիվ բանակցություններ է վարել ակումբի հետ: Արդյունքում, կողմերը պայմանավորվել են 2 տարվա պայմանագրի շուրջ:
Սպալետիի վերջին աշխատավայրը «Ինտերն» էր, որտեղից նա հեռացավ երկու տարի առաջ:
«Նապոլին», Գատուզոյի գլխավորությամբ, ներկայումս զբաղեցնում է 5-րդ տեղը Ա Սերիայում ՝ 31 տուրից հետո վաստակելով 60 միավոր: Հաջորդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ կխաղա «Լացիոյի» հետ, որը հետ է մնում 2 միավորով: