Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրիասյանը դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Մեր մարզիկն ուժերը չափեց Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավայի հետ ու հաղթանակ տոնեց 4-2 հաշվով։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Անդրիասյանը պարտվել էր ռուս ըմբիշին, իսկ 1/8-ում և քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ ըմբիշներին: