Իտալական Ա Սերիայի ևս մեկ ակումբ կարող է միանալ նոր ստեղծված մրցաշարին՝ Սուպերլիգային։
Ըստ Corriere dello Sport-ի՝ այսօր «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը զանգ է ստացել՝ Սուպերլիգային միանալու առաջարկով:
Հայտնի է, որ Աուրելիո դե Լաուրենտիսը վաղուց է հանդես գալիս ֆուտբոլում փոփոխությունների իրականացման օգտին և բազմիցս կոչ էր անում ստեղծել Սուպերլիգա: «Նապոլիի» վերջնական որոշումը դեռ անհայտ է, բայց հնարավոր է, որ նոր մրցաշարի 13-րդ մասնակիցը կդառնա հենց «Նապոլին»: