Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։
65 կգ քաշային կարգում Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է Ադրբեջանը ներկայացնող Ալի Ռահիմզադեի հետ, Արման Անդրիասյանը (70 կգ) նույն փուլում մրցելու է լիտվացի Արտյոմ Աուգայի հետ, իսկ 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանի մրցակիցը լինելու է Գերմանիայի ներկայացուցիչ Էդուարդ Տատարինովը։
Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 20-ին, Հրայր Ալիխանյանն (74 կգ) իր առաջին գոտեմարտում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռազամբեկ Ժամալովի հետ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը հավաքականի առաջատար ըմբիշներ Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը չեն մասնակցում։