«Մանչեսթեր Սիթիi» երկրպագուների պաշտոնական ակումբը քննադատել է ակուբի սեփականատերերի որոշումը՝ կապված Սուպերլիգայի սետղծման հետ։
«Ֆուտբոլասերները վերջերս հնարավորություն ունեցան ԶԼՄ-ներից իմանալ այն մասին, որ Պրեմիեր լիգայի վեց ակումբներ ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը»,«Չելսին»,«Արսենալը» և «Տոտենհեմը», եվրոպական այլ հայտնի թիմերի հետ համաձայնության են եկել ստեղծել Սուպերլիգան․..
Այս տեղեկատվությունը հաստատվեց, և, ինչպես պարզվեց, «Մանչեսթեր Սիթին» իսկապես ներգրավված էր ստեղծման գործընթացում, որից մենք շատ հիասթափված ենք:
«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան ակումբը կտրականապես դեմ է բոլոր այն գաղափարներին, որոնք ընկած են ֆուտբոլային ֆունկցիոներների ծրագրերում այս մրցաշարը ստեղծելիս: Առաջարկվող նոր մրցույթը սպորտային արժանիք չունի և կարծես պայմանավորված է անհատների ագահությամբ:
Բացի այդ, այն ստեղծվել է առանց երկրպագուների խմբերի իմացության կամ մասնակցության, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս գործընթացի մասնակիցները չեն հարգում խաղի ավանդույթները: Մենք վճռական ենք պայքարելու Սուպերլիգայի դեմ և մեկ անգամ ևս կաշխատենք “1894 Group” և երկրպագուների բոլոր մյուս շարժումների հե ՝ ամեն ինչ անելու մեր ձայնը լսելի դարձնելու համար:
Այս սեփականատերերը, անկախ նրանից, թե որտեղից են նրանք, կարծես կարծում են, որ ֆուտբոլը իրենց է պատկանում. այդպես չէ, ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին, անկախ նրանից, թե որ թիմին ենք աջակցում», — ասված է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հրապարակված հայտարարության մեջ:
Այս գիշեր եվրոպական գրանդ ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։