«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դուբլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Բենևենտոյի» դեմ խաղում։
31-ամյա ֆուտբոլիստի ակտիվում Իտալիայի առաջնությունում արդեն 150 գոլ է։ Այս արդյունքին հասնելու համար հարձակվողից պահանջվեց 8 տարի և 235 օր։ Այս մասին գրում է Opta-ն։
Միայն 4 խաղացող է Ա Սերիայում ավելի վաղ հասել 150 գոլի արդյունքին․ Ջուզեպե Սինյորի՝ 8 տարի, 231 օր, Իշտվան Նյերշ՝ 7 տարի, 111 օր, Ջուզեպե Մեացա՝ 6 տարի, 98 օր և Գունար Նորդալ՝ 5 տարի, 24 ամիս։