Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Փարիզը» պաշտոնապես հայտարարեց 35-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին «Բոլոնիայից»։
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը պայմանագիր է կնքել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս մրցաշրջանում Իմոբիլեն «Բոլոնիայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և չի խփել որևէ գոլ։
Իմոբիլեն չորս անգամ դարձել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու և 2020 թվականին նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»։
«Փարիզը» ներկայումս զբաղեցնում է 13-րդ տեղը Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։




























































