«Նորվիչ Սիթին» մեկ տարի անց վերադառնում է Անգլիայի Պրեմիեր լիգա:
Դեղձանիկները ապահովեցին իրենց տեղը Պրեմիեր լիգայում Չեմպիոնշիփի ավարտից հինգ տուրի առաջ, երբ «Սուոնսի Սիթին» 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Վայքոմբի», իսկ «Բրենթֆորդը»՝ 0-0 հաշվով «Միլուելի» հետ:
Այսպիսով «Նորվիչը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղից ներքև չի իջնի: ԱՊԼ-ի ուղեգիր են ստանում Չեմպիոնշիփի առաջին երկու թիմերը, իսկ 3-6-րդ տեղի թիմերը փլեյ-օֆֆ փուլում կխաղարկեն երրորդ ուղեգիրը։
Այս պահին «Նորվիչը» 90 միավորով Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է։
— Norwich City FC (@NorwichCityFC) April 17, 2021