Սերբ ֆուտբոլիստ Զորան Տոշիչը տեղափոխվեց «Տոբոլ»: Այս մասին հայտնում է Կոստանայը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
Նա պայմանագիր է կնքել «դեղին կանաչների» հետ մինչև տարեվերջ: Զորանը երկրպագուներին հայտնի է «Պարտիզանում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Քյոլնում» եւ ԲԿՄԱ-ում ունեցած իր ելույթներով:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը չինական «Տայչժու Յուանդեն» էր:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբին խաղացողին փորձում էր ձեռք բերել «Կայրաթը», բայց «դեղին-սեւերին» չհաջողվեց իրականացնել տրանսֆերը։
33-ամյա Տոշիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2008/09 թվականների Անգլիայի չեմպիոն է: Նաև, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում, նա երեք անգամ դարձել է ՌՊԼ չեմպիոն։ Տոշիչը Սերբիայի ազգային հավաքականում խաղացել է 2007-ից 2016 թվականներին: